41-ամյա գեղեցկուհի Գվինեթ Փելթրոուն հանրության մեջ է հայտնվել բավականին բաց դեկոլտեով:
Հոլիվուդյան դերասանուհին Լոս Անջելեսում Hugo Boss-ի նոր գովազդի նկարահանումներին ներկայացել է դասական պիջակով և տաբատով: Դերասանուհու կերպարն ամբողջությամբ դասականին մոտենալուն խանգարել է միայն կրծկալի բացակայությունը:
Անցորդների հայացքները գամված են եղել նրա դեկոլտեին: Չէ՞ որ Գվինեթը պիջակը հագել էր մերկ մարմնի վրա, գրում է Viva.ua-ն:










































