Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականներին հաջողվել է վերահսկողության տակ առնել սովի զգացողությունը: Փորձը կատարվել է լաբորատոր մկների վրա, որոնց ուղեղի որոշակի հատվածը լուսային ազդեցության են ենթարկել: Այսպիսի գրգռման արդյունքում այնպիսի իմպուլս (գիպոտալամուս) է փոխանցվում, որն արգելափակում, կամ ընդհակառակն` գրգռում է սովի զգացողությունը:
Այսպիսով, գիտնականներին հաջողվել է վերահսկել կրծողների սնվելու գործընթացը:
Ժամանակի հետ այս տեխնոլոգիան կարող է նաև կիրառվել մարդկանց ավելորդ քաշի և ոչ բավարար քաշի խնդիրները կարգավորելու համար:











































