Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտարարել է, որ Գարեթ Բեյլի` «Ռեալ» տեղափոխությունը դրականորեն է ազդել անգլիական ակումբի վրա:
«Շատերը կարծում էին, որ Բեյլի հեռանալուց հետո «Տոտենհեմ»-ը շատ կթուլանա, բայց իրականում թիմը միայն ուժեղացել է:
Գարեթը աննկարագրելիորեն կարևոր խաղացող էր, ով կարող էր մեկ անհատական գործողությունով վճռել խաղի ելքը: Բայց նրա հեռանալուց հետո մենք սկսեցինք ավելի շատ շեշտը դնել թիմային խաղի վրա: Էրիկսե՞նը: Քրիստիանը շատ տաղանդավոր խաղացող է: Նա մեր ապագան է»,- ասել է պորտուգալացին:






































