«Սիմփսոնները» հանրահայտ մուլտսերիալի գործադիր պրոդյուսեր Էլ Ջինը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է 25-րդ սեզոնի գլխավոր ինտրիգը: Նրա խոսքով՝ առանցքային հերոսներից մեկը կսպանվի: Այս մասին հայտնում Variety-ն:
Որպես հուշում նա նշել է, որ այդ կերպարը հնչյունավորող դերասանը մի անգամ հնչյունավորման համար Emmy մրցանակի է արժանացել: Պարբերականը նշում է, որ հուշումը ոչինչ չի ասում, քանի որ այդ բնորոշումը տրածվում է բոլոր առանցքային հերոսների վրա:
Բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել այս առնչությամբ: Տխուր վախճանի կանխատեսումների մեծ մասը կանգ է առնում Ռոբերտ Անդերդանկ Տերվիլինգերի վրա:










































