Արգենտինայի Ռոզարիո քաղաքի ռեստորաններից մեկում «Ռոզարիո Սենտրալ» ակումբի երիտասարդ երկրպագուն հարձակվել է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի վրա: Այս մասին հաղորդում է Eurosport-ը:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելուց հետո վերադառնալով հայրենիք՝ ընկել է տհաճ պատմության մեջ: «Դու երկրպագում ես «Նյուելս Օլդ Բոյզ»-ին, իսկ ես՝ «Ռոզարիո»-ին» բղավելով՝ 5-րդ կուրսի ոմն ուսանող հարձակվել է Մեսսիի վրա ու բռունցքով հարվածել նրա դեմքին: Մեսսին չի պատասխանել:
Դեպքը տեղի է ունեցել The Club of the Milanese ռեստորանում, ուր Մեսսին եկել էր ընկերների հետ ընթրելու։ Արգենտինացին այդտեղ ստորագրություններ է տվել իր երկրպագուներին, և հենց այդ ժամանակ երիտասարդը հարձակվել է նրա վրա: Այս տեղեկությունը LT3 AM 680 ռադիոկայանին տված հարցազրույցում հաստատել է նաև ռեստորանի սեփականատերը:












































