Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի քննարկմանը ներկայացնել մեկ տարով մանդատի երկարացման հարցը, որը բանակին թույլ է տալիս միջամտել սիրիական հակամարտությանը՝ Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Առաջին մանդատի գործողության ժամկետը լրանում է 2013-ի հոկտեմբերի 4-ին, այդ իսկ պատճառով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ծրագրում է դրանից մեկ օր առաջ խորհրդարանում քվեարկություն նախաձեռնել:
«Վերջին ամիսների իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Բաշար Ասադի ռեժիմը հասել է մի կետի, որում իրեն իրավասու է համարում խախտել միջազգային օրենսդրությունը»,- նշվում է թուրքական իշխանությունների հաղորդագրության մեջ:
Ինչպես սպասվում է՝ մանդատը բարեհաջող կերպով կերկարացվի, քանի որ իշխանամետ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:










































