Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվիե Ժիրուն գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Մեսութ Օզիլի հասցեին:
«Հիանալի խաղ ենք ցուցադրում: Օզիլն անկրկնելի է: Գերազանց եմ համագործակցում նրա հետ: Նա կարողանում է համապատասխան պահին հայտնվել ճիշտ տեղում:
«Նապոլի»-ի դեմ խաղում նա իր առաջին գոլը խփեց թիմի կազմում, բայց մինչև այդ բազմաթիվ գոլային փոխանցումներ էր կատարել և գոլային գրոհների մասնակցել: Նա այն ֆուտբոլիստն էր, որի կարիքը թիմը զգում էր:
Ես նույնպես գերազանց մարզավիճակ եմ ձեռք բերել ու ամբողջովին հարմարվել թիմին»,- հայտարարել է Ժիրուն:









































