Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետարանի մոտ, որտեղ սկսվել է քաղաքային խորհրդի նիստը, արցունքաբեր գազ է կիրառվել, հաղորդում է UNN-ը:
Առավոտից քաղաքապետարանի շենքի մոտ ցույց է անցկացվում, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները փորձում են ճեղքել ոստիկանական պատնեշը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կիրառել արցունքաբեր գազ:
Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները արգելափակում են քաղաքային խորհրդի ախատանքը, քանի որ ներկայիս խորհրդի լիազորություններն ավարտվել են դեռևս հունիսին: Խորհուրդն իր հերիթն պնդում է, որ նրանք պետք է աշխատեն մինչև նոր խորհուրդ ընտրելը:









































