Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ՉԼ խմբային փուլում «Նապոլի»-ի նկատմամբ սեփական հարկի տակ հաղթանակն առայժմ լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում:
« «Նապոլի»-ի դեմ խաղը լավագույնն էր ընթացիկ մրցաշրջանում: Արագ և տեխնիկապես հագեցած ֆուտբոլ ցուցադրեցինք: Միտված էինք դեպի մրցակցի դարպասն ու հիանալի գոլեր խփեցինք:
Օզիլը ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում: Նա ունակ է ի կատար ածել մարզչի բոլոր մտահղացումները: Նա անհատական վարպետություն ունի, դուրս չի մնում թիմային խաղից, կարողանում է եզրափակել գրոհներն ու գոլային փոխացումներ կատարել: Կարող ես նստել ու բավականություն ստանալ նրա խաղից:
Մեր բախտը բերել է, որ նրան հրավիրել ենք մեր թիմ: Նա հավատ է ներշնչել մեզ»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:







































