Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

ՊՈԱԿ-ի գործունեությանը նվիրված գիտաժողովի հայտարարությունը՝ «Փակ շուկայի» վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձևավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին: Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների նման հայությունը ևս իր բազմադարյան պատմության խաչուղիներում թե՛ պատմական հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս ստեղծել է նյութական և հոգևոր մշակութային բացառիկ արժեքներ: Մի հարուստ ժառանգություն, որը համաշխարհային մշակույթի գանձարանի անբաժան մասն է: Միայն պատմական հայրենիքի տասնորդված տարածքում` այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, պահպանված հուշարձաններից շուրջ 25 հազարը հաշվառված են և գտնվում են պետական պահպանության ու հոգածության ներքո: Վերջիններիս պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը արդի և գալիք սերունդների ոչ դյուրին, սակայն հույժ կարևոր գործն են:

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ միշտ չէ հաջողվում ամբողջովին կենսագործել հուշարձանների պահպանության գործին վերաբերող օրենքները և այդ ուղղությամբ զբաղվող հաստատությունները, պետական կառույցներն ու հասարարական կազմակերպությունները դեռևս անելիքներ ունեն: Որոշ հուշարձանների պահպանմանն ու օգտագործմանը վերաբերող օրենքների անտեսում և շրջանցում է նկատվում նաև Հայաստանի հանրապետությունում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Երևանի «Փակ շուկա»-յին, որը ներառված է պետության կողմից հաստատված և օրենքով պահպանվող պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանների ցանկում: Այդ հուշարձանի օտարումը, վերանորոգումն ու վերականգնումը պետք է իրականացնել մասնագիտական խնդիրների համակողմանի քննարկման և մեկնաբանման արդյունքում, ՀՀ օրենսդրության սահմաններում, բացառելով որևէ ապօրինություն և կամայական որոշում:

Տարաժամանակյա հայկական հուշարձաններ են գտնվում ժամանակակից Թուրքիայի արևելյան շրջաններում, հարևան Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում և հայկական այլևայլ գաղթօջախներում (Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Հունաստան և այլուր): Ցավով պետք է նշել, որ որոշ երկրներում` մասնավորապես Ադրբեջանում և Թուրքիայում, հայկական նյութական ժառանգության արժեքների պահպանության դրվածքը ամենևին չի համապատասխանում հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՈՄՈՍ) սկզբունքներին և իրավանորմերին: Միայն 1998-2006 թթ. ընթացքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում (Ադրբեջան) պետական մարմինների թողտվությամբ և հովանավորությամբ մշակութային վանդալիզմի զոհ են դարձել դարձան հայոց շուրջ 27 հազարի հասնող մեծ ու փոքր հայկական հուշարձաններ: Հայկական հուշարձանների պահպանության գործը տակավին բարվոք չէ նաև Թուրքիայում, թեև պետք է արձանագրել, որ վերջին տարիներին թուրքական կառավարության որոշակի ուշադրության շնորհիվ նորոգվել են հայկական մի քանի հոգևոր կոթողներ` ինչպես, օրինակ, Ախթամարի Ս. Խաչ, Դիարբեքիրի Ս. Կիրակոս, Անիի Ս. Գրիգոր և այլ եկեղեցիներ: Սակայն դա տակավին չի կարող գոհացնել ո՛չ այդ հուշարձանների օրինական տերերին և նրանց ժառանգներին, ո՛չ էլ ընդհանրապես մշակութային արժեքների գոյատևման խնդիրներով մտահոգ առաջադեմ մարդկությանը: ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր քառորդդարյա բոլորանվեր աշխատանքներով հետայսու ևս ամեն ջանք գործադրելու է հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման առաքելությունը կատարելու և կատարելագործելու ուղղությամբ: Նկատի ունենալով համաշխարհային պատմամշակութային ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր ժողովուրդների մերձեցման, մշակութային երկխոսության ձևավորման և, ընդհանրապես, մշակութային հանդուրժողականության, համերաշխության ու բարեկամության հաստատման գործում, գիտաժողովի մասնակիցները ևս մեկ անգամ փաստում ու հայտարարում են.

ա) Անցյալի համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագային ավանդելը յուրաքանչյուր պետության ու հասարակության սրբազան պարտքն ու գալիքի այցեքարտն են:

բ) Հուշարձանների հիմնավոր ուսումնասիրման, պահպանման, օգտագործման և հանրահռչակման համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների հուշարձանապահպան կառույցների սերտ և անաչառ համագործակցություն:

գ) Մոլորակի բազմազգ հասարակայնությանը մշակութային ժառանգության համապարփակ իրազեկման և մատաղ սերնդի հավուր պատշաճի դաստիարակության համար հրատապ են համատեղ միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարների, թեմատիկ երկխոսությունների պարբերական կազմակերպումն ու անցկացումը՝ հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո և նրանց անմիջական աջակցությամբ:

դ) Սույն հայտարարությունը գիտաժողովի մասնակիցները փոխանցում են իրենց երկրների հուշարձանապահպան կազմակերպություններին և պարտավորվում են ըստ ամենայնի նպաստել այդ երկրների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանության գործի բարելավմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում