Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է մնացել իր սաների ցուցադրած խաղից` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 2-րդ տուրի շրջանակներում կայացած «Մարսել»-ի դեմ հանդիպմանը:
«Հիանալի հանդիպում էր: Մենք պարտավոր էինք շատ արագ խաղալ: Եթե մի քանի կիլոմետր քիչ վազեինք, մեծ խնդիրներ կունենայինք: «Մարսել»-ը շատ լավ թիմ է:
Հիանալի խաղ ցուցադրեցինք հզոր մրցակցի դեմ հանդիպմանը: Թիմս կատարեց իր առջև դրված խնդիրներն ու այժմ մենք լավ դիրք ենք զբաղեցրել խմբում:
Եթե սաներս միշտ նման խաղ ցուցադրեն, ապա ես կարող եմ հանգիստ մնալ տրիբունայում և չլարվել: Բայց, իհարկե, մինչև վերջ թուլանալ չի կարելի»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը:








































