Հազարավոր բրիտանացի ուսուցիչներ են մասնակցում գործադուլին, որը կազմակերպել են 2 խոշոր արհմիություններ: Բողոքի ակցիան անցկացվում է թոշակի անցնելու պայմանների փոփոխման, աշխատանքային ծանրաբեռնվածության ավելացման և կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ ուսուցիչների աշխատավարձը կախված կլինի դպրոցում դասավանդման որակից:
Երկրում փակվել է մոտ 2.5 հազար դպրոց: Ուսուցիչները հավաքվում են խոշոր քաղաքների հրապարակներում, որոշ խմբեր էլ երթեր են կազմակերպում՝ կարգախոսներ հնչեցնելով, հաղորդում է Ria Novosti-ն:
Կառավարությունը, սակայն, պնդում է, որ կշարունակի բարփոխումները, իսկ գործադուլները միայն խափանում են ուսումնական գործընթացը, անհարմարություններ են ստեղծում ծնողների համար և բացասաբար են ազդում ուսուցիչների վարկանիշի վրա:








































