Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են դրսևորում։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը մայիսի 25-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց գերազանցել է 53 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.12 դոլարի։
WTI ամերիկյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.56 տոկոսով՝ հասնելով 49.84 դոլարի։