Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Կոպենհագեն»-ի դեմ խաղից առաջ մամլո ասուլիս է ունեցել ու պատասխանել է որոշ հարցերի:
«Ոչ ոքի գործը չէ, թե ում հետ եմ ես հանդիպել կամ առանձնազրույց ունեցել: Ես տխուր եմ, քանի որ պարտվել եմ դերբիում: Մենք պետք է արագորեն արձագանքենք ու սկսենք արդյունք ցույց տալ: Ես վստահում եմ իմ խաղացողներին:
«Կոպենհագեն»-ի դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, որը կարող է օգնել նաև փոխել խաղացողների տրամադրությունը:
Ֆլորենտինո Պերեսը այս ակումբում կարևորագույն մարդն է: Երբ նա խաղացողի է հրավիրում թիմ, դա արվում է բոլորիս համաձայնությամբ` հաշվի առնելով նրա որակական հատկանիշները:
Ալվարո Մորատա՞ն: Նա արժանի է մեկնարկային կազմում լինելուն ու կենտրոնական հարձակվողի գոտում խաղալուն: Նա թիմի մի մասնիկն է: Այնպես որ` ինչու՞ ոչ:
Ես դեռևս չեմ որոշել` խաղալու՞ է Բենզեման, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է Պեպեի հետ նրանց զրույցին, նորմալ եմ համարում, երբ խաղացողները խոսում են խաղադաշտում:
Մենք շատ բան ենք փոխել թիմում, ու որպեսզի ամեն ինչ սկսի աշխատել, ժամանակ է հարկավոր: Վստահ եմ, որ մենք դեռ շատ ենք բարելավելու:
Ես շատ լավ կազմ ունեմ ու նոր խաղացողների կարիք չունենք: Շատ գոհ եմ այն կազմից, որ կա հիմա»,- ասել է Անչելոտին:









































