Վանաձորի ծայրամասում գտնվող Ավտոմատիկա թաղամասում` թիվ 24 դպրոցի հետնամասում, «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը ԲՀԿ-ի ֆինանսավորմամբ բացել է բարեգործական ճաշարան՝ միայնակ, անժառանգ տարեցների և սոցիալապես անապահով ընտանիքի անդամների համար:
Կազմակերպությունը Լոռու մարզում գործում է 2001 թ.-ից: Այստեղ կա 3 բարեգործական ճաշարան՝ Վանաձորում՝ 144, Ալավերդիում՝ 125 և Սպիտակում՝ 105 շահառուներով: Բացի շաբաթ և կիրակի օրերից՝ ամեն օր, ժամը 1-ին, առաջին, երկրորդ, երրորդ ճաշատեսակներով ճաշ է տրվում վանաձորցի շահառուներին: Ովքեր սննդի կարիք ունեն, բայց ի վիճակի են ճաշարան հաճախելու, աշխատողները նրանց բաժինը տուն են տանում:










































