Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը կունենա Չեմպիոնների Լիգան հաղթելու բոլոր շանսերը, եթե դուրս գա խմբային փուլից:
Այսօր «Արսենալ»-ը ընդունելու է «Նապոլի»-ին` թիմի, ով, ինչպես և «զինագործներ»-ը, առաջին խաղում հաղթանակ էին տարել:
«Իմ հավաքածուում պակասում է միայն Չեմպիոնների Լիգայի գավաթը, ու ես կուզենայի իմ CV-ում լրացնել նաև այդ կետը: Բայց ամեն տարի դու ստիպված ես լինում խաղալ «Բավարիա»-ի, «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի դեմ` մրցաշարի մշտական ֆավորիտների:
Եթե մենք դուրս գանք փլեյ-օֆֆ, ապա, կարծում եմ, կունենանք բոլոր շանսերը մրցաշարում հաղթելու համար: Բայց դրա համար նախ և առաջ պետք է ցույց տանք մեր ուժը»,- ասել է Վենգերը:








































