Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով «Տոտենհեմ»-ի դեմ խաղում (1:1) ոչ մարզական պահվածքի համար հեռացվել էր խաղադաշտից, որակազրկվել է 1 խաղով:
Հիշեցնենք, որ Տորեսը բախվեց Յան Վերտոնգենի հետ և փորձում էր քողարկված վնասվածք հասցնել բելգիացի պաշտպանին:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի կարգապահական կոմիտեն լրացուցիչ պատիժ է նշանակում այն դեպքերում, երբ դրվագը վրիպել է հանդիպման գլխավոր մրցավարի տեսադաշտից:
Այսպիսով՝ Տորեսը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում կայանալիք «Նորվիչ»-ի դեմ խաղը, որը կկայանա հոկտեմբերի 6-ին:








































