Միլանի «Ինտեր»-ի պաշտպան Խավյեր Ձանետին սկսել է մարզվել անհատական ծրագրով: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը սեփական հարկի տակ կայացած «Պալերմո»-ի դեմ խաղում վնասվածք էր ստացել և ենթարկվել սրունքթաթային հոդի վիրահատության:
Նախնական տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստը շարք կվերադառնա նոյեմբերի սկզբին:









































