Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Դուգլասն ընտանիք է վերադարձել իր կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի մոտ՝ նպատակ ունենալով պահպանել իր ներկայիս ամուսնությունը: Այս մասին հայտնում է Sun-ը:
Այս օգոստոսին Դուգլասի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, որ 69-ամյա դերասանը մտադիր է ամուսնալուծվել 44-ամյա դերասանուհուց: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ «Մայքլ Դուգլասը վերադառնում է ընտանիք»:
«Մայքլը խնդրել է Քեթրինին իրեն մեկ հնարավորություն էլ տալ, ու նա համաձայնել է»- թերթը մեջբերում է դերասանի մերձավոր շրջապատի ներկայացուցչի խոսքերը:











































