2012թ. տվյալներով՝ Կրոնական գործերի ինստիտուտը (IOR), որը հայտնի է նաև Վատիկանի բանկ անվամբ, ստացել է 86.6 միլիոն եվրոյի շահույթ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության առաջին տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 1-ին: Մեկ տարի առաջ շահույթը կազմել է 20.3 միլիոն եվրո:
2012թ. բանկը ստացել է 52.2 միլիոն եվրո մաքուր տոկոսային եկամուտ, ևս 12.2 միլիոն եվրո ձեռք է բերվել կոմիսիոն ակտիվների կառավարման համար, 51.1 միլիոն եվրո կազմել է առևտրային գործունեությունից ստացված եկամուտը:
Օպերացիոն ծախսերը (կենսաթոշակային վճարումներ, անձնակազմի այլ ծախսեր) կազմել է 23.9 միլիոն եվրո: Մնացած օպերացիոն ծախսերը հասել են մինչև 11.8 միլիոն եվրոյի:
Շահույթից 54.7 միլիոն եվրո բանկը կփոխանցի Վատիկանի բյուջե:








































