Հունիսի 2-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը: