Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի քվեարկությունն անցկացնել նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող հատվածում:
Հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը կտևի 45 րոպե՝ 13:30-ից մինչև 14:15-ը: Քվեաթերթիկում նշված է թեկնածուի անունը, «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հնարավորություն: Կարգն անփոփոխ է՝ ովքեր կողմ են թեկնածուին, «դեմ» բառն են ջնջելու, և հակառակը:
Քվեարկությունն արդեն սկսված է, այն փակ գաղտնի է: Գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրված է զինդատախազ Գևորգ Կոստանյանը:









































