«Չելսի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրյույնեի գործակալը` Պատրիկ դե Կոստերը մեկնաբանել է «արիստոկրատներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշումը` ֆուտբոլիստին լոնդոնյան ակումբի երիտասարդական թիմ տեղափոխելու մասին:
«Դե Բրյույնեն հիասթափված է Մոուրինյոյի որոշման պատճառով: Սակայն դա մարզչի որոշումն է և ֆուտբոլիստը պարտավոր է ենթարկվել:
«Չելսի»-ն մեծագույն ակումբ է և մրցակցությունն այդ թիմում մեծ է: Քևինը կշարունակի ջանասիրաբար աշխատել` հիմնական կազմ վերադառնալու նպատակով: Նա միշտ երազել է խաղալ «Չելսի»-ի կազմում»,- նշել է գործակալը:






































