Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ մյունխենցիները լավ են ուսումնասիրել մրցակցի խաղաոճը: Դարպասապահի կարծիքով` «քաղաքայիններ»-ը կհիմնվեն գրոհների վրա:
«Մենք լավ ենք ուսումնասիրել «Մանչեսթեր Սիթի»-ի խաղը: Գիտենք մրցակցի հզոր կողմերի մասին: Չեմ կասկածում, որ «քաղաքայիններ»-ը կկառուցեն իրենց խաղը գրոհների վրա:
Իհարկե, «Բավարիա»-ին դա հարմար կլինի, քանի որ «Սիթի»-ի պաշտպանության գծում ավելի շատ ազատ տարածություն կստեղծվի: Իսկ մենք հիանալի հակագրոհներ ենք կազմակերպում»,- ասել է Նոյերը:









































