ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ՀԱԿ-ի հետ երկխոսությանը։
Մեզ հետ զրույցում ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե ՀԱԿ-ը որոշել է 3-5 հոգով մասնակցել առկա խնդիրների շուրջ քննարկումներին, չի նշանակում, որ դա վերջնական տարբերակ է նաև ՀՀԿ-ի համար։
«Խնդիրների շուրջ քննարկումներին մասնակցության ֆորմատը իշխանությունը ինքը կորոշի»,- ասում է Հովհաննես Սահակյանն, որը համոզված է, որ էականը ոչ թե այն է, թե քանի հոգով և ինչ պատվիրակությամբ պետք է մասնակցել երկխոսությանը, այլ թե ինչպիսի օրակարգ կձևավորվի երկուստեք, ինչ հիմնական ու արդիական հարցեր կքննարկվեն։








































