Նյու Յորքի կառավարությունը փնտրում է երկու պարաշյուտիստների, ովքեր, որոշ տվյալների համաձայն՝ վայրէջք են կատարել ահաբեկիչների կողմից ավերված Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու աշտարակների տեղում:
Իրավապահները ցանկանում են իմանալ՝ արդյոք պարաշյուտիստներն ինքնաթիռի՞ց են թռել, թե՞ նյույորքյան երկնաքերներից մեկից, փոխանցում է РИА Новости-ն:
Ոստիկանություն են դիմել Goldman Sachs բանկի կենտրոնական գրասենյակի հսկիչները և պատմել, որ իրենց գրասենյակի առջև երկու պարաշյուտիստներ են վայրէջք կատարել: Արտաքին զննման տեսախցիկների կատարած տեսագրություններում երևում է, թե ինչպես են երկու պարաշյուտիստներ հեռանում իրենց վայրէջքի վայրից: Այլ տեղեկություններ դեռևս չկան:








































