Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով խաղային շատ քիչ պրակտիկա է ստանում ակումբում, կարող է ձմռանը համալրել իտալական «Միլան»-ի շարքերը, հայտնում է Sky Sports 24-ը:
Ըստ վերոնշյալ աղբյուրի` դարպասապահն անձամբ է նման ցանկություն հայտնել:
Իտալական ակումբը դեռևս չի մեկնաբանում այս տեղեկատվությունը: «Կասիլյա՞սը: Եկեք սպասենք մինչև ձմեռ»,- ասել է Ադրիանո Գալիանին` «Միլան»-ի փոխնախագահը:










































