Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Մարսել»-ի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ակնկալիքներով:
«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ առաջին անգամ Դորտմունդում մասնակցելու Չեմպիոնների Լիգայի խաղի:
Վստահ եմ, որ մեր երկրպագուները կգան մարզադաշտ, կաջակցեն թիմին ու կդառնան մեր 12-րդ խաղացողն այս խաղում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ «Բորուսիա» – «Մարսել» խաղը կայանալու է վաղը` 22:45-ին:







































