«Միլան»-ի հարձակվող Ստեֆան էլ-Շարավին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Այաքս»-ի դեմ խաղին:
20-ամյա խաղացողը սեպտեմբերի 13-ից խաղադաշտ դուրս չի եկել ազդրի վնասվածքի պատճառով: Սպասվում էր, որ նա թիմի հետ կմեկնի Ամստերդամ, բայց առավոտյան կայացած մարզման ժամանակ հերթական վնասվածքն է ստացել:
Հիշեցնենք, որ «Այաքս» – «Միլան» խաղը կկայանա վաղը` հոկտեմբերի 1-ին` 22:45-ին, «Ամստերդամ Արենա» մարզադաշտում:








































