Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփել է Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում, որը ստանձնել էր Անդորրայից հետո:
Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցեր են հղել Էդվարդ Նալբանդյանին: Հարցեր են հնչել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, Հունգարիայում խոսքի ազատության, ԵԽ անդամ երկրների միջև միջկառավարական համագործակցության մեխանիզմների բարելավման մասին: Պատվիրակները բարձրացրել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ԼՂ հակամարտության խնդիրը:
Պատասխանելով պատվիրակների հարցերին` պարոն Նալբանդյանը նշել է. «Հակամարտության կարգավորման հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի մոտեցումները տարբերվում են:
Մանրամասները՝ aravot.am-ում











































