Սերժ Սարգսյանը հոկտեմբեր 2-ին ելույթ է ունենալու Ստրասբուրգի Եվրոպական Խորհրդում: Հայությունը ցույց է կազմակերպել դեռևս այսօրվանից, որը տևելու է մինչև հոկտեմբեր 3-ը:Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել են Փարիզից:
Փարիզում բնակվող լրագրող և հասարակական գործիչ Լիլիթ Սիմոնյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում շեշտեց, որ Ֆրանսիայի որոշ քաղաքական շրջանակներ հիասթափված են Ս. Սարգսյանի վերջին որոշումից՝ անդամագրվել Մաքսային միությանը և հավանաբար բողոքում են դրա դեմ:
«Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ է ունենալու Ստրասբուրգի Եվրոպական Խորհրդի մեջ: Հայությունը ցույց կազմակերպել է դեռևս այսօրվանից, որ տևելու է մինչև հոկտեմբեր 3-ը: Նախատեսվում է շուրջօրյա նստացույց: Սերժ Սարգսյան-Oլանդ հանդիպման հետ Սարգսյանի Ստրասբուրգ այցը, որքան ինձ հայտնի է, առնչություն չունի: Ես գիտեմ, որ Հոլլանդը հրաժարվել է իր հայաստանյան այցելությունից և առաջարկել է, որպեսզի Սերժ Սարգսյանն ինքը գա Ֆրանսիա: Բայց Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը, ենթադրում եմ, որ պետք է կայանա Էլիզե պալատի մեջ: Եվ եթե ոչինչ չի փոխվել վարվելակարգի մեջ, ապա Սարգսյանը Ֆ.Oլանդին ոչ թե Ստրասբուրգ, այլ Փարիզ պետք է հանդիպի: Իսկ Ստրասբուրգի ելույթը նախատեսված է ամսի 2-ին, ժամը 12:00-13:00-ին»,-ասաց Լ. Սիմոնյանը:








































