Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Հենրիխ Լարսոնը հայտնել է, որ ժամանակին ստիպված է եղել հեռանալ կատալոնական ակումբից` մեծ մրցակցության պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը նշել է, որ ֆիզիկապես հիանալի վիճակում էր:
«Թիմն այն ժամանակ շատ հզոր էր, մրցակցությունը շատ մեծ էր: Այդ պատճառով հաճախ խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չէի ստանում: Ուժերս ներում էին և կարող էի ևս մի քանի տարի շարունակել կարիերաս:
Բացի այդ, տղաս արդեն 10 տարեկան էր և ես ցանկանում էի, որ նա բնակվի Շվեդիայում: Որոշեցի, որ տուն վերադառնալու ժամանակն է»,- ասել է Լարսոնը:






































