Facebook սոցիալական ցանցը կսկսի ամերիկյան խոշոր հեռուստաալիքի հետ կիսվել օգտատերերի կողմից հաղորդումների ու սերիալների քննարկումների վիճակագրությամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Facebook-ի վերլուծաբանները կկազմեն հատուկ հաշվետվություններ՝ հիմնված այս կամ այն ծրագրին կամ սերիալի դրվագին նվիրված գրառումների, Like-երի մասին տեղեկությունների վրա:
Facebook-ի հաշվետվությունները կլինեն ամենշաբաթյա և կհայտնվեն 4 հեռուստաալիքների (ABC, NBC, Fox և CBS) տրամադրության տակ:
The Wall Street Journal-ը գրում է, որ օգտատիրական լսարանի հեռուստատեսային նախասիրությունների վերլուծման գործիք է պատրաստում նաև Twitter-ը: Միկրոբլոգների ցանցը Nielsen ընկերության հետ ծրագրում է հրապարակել հեռուստավարկանիշ՝ Nielsen Twitter TV Rating անվան ներքո:









































