Չնայած ճարպակալումը շարունակում է մնալ չափազանց վտանգավոր հիվանդություն, աննշան ավելորդ քաշը, ինչպես ապացուցել են Օհայոյի համալսարանի գիտնականները, 50 տարեկան մարդուն շանս է տալիս ապրել իդեալական քաշ ունեցող իր հասակակիցներից 15 տարի ավելի երկար: Այս մասին հայտնում է GlobalScience-ը:
Գիտնականներն այդ երևույթը բացատրում են կայունությամբ:
Մարդիկ, որոնք մշտապես գիրանում կամ նիհարում են, իրենց օրգանիզմը ենթարկում են սթրեսների, ինչը չես ասի նրանց մասին, որոնց քաշը կայուն է մնում:
Առավել շատ ռիսկի խմբում են մարդիկ, որոնք արդեն տառապում են ճարպակալմամբ, ինչը տարիքի հետ խորանում է:
18 տարվա հետազոտությունների
ընթացքում գիտնականները հետևել են տասնյակ հազարավոր մարդկանց: Ավելորդ քաշով տառապող մարդիկ, որոնք ձգտել են այն պահել կայուն, ավելի ուշ են մահանում:











































