Football Italia-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Միլան»:
«Ռոսսոներիներ»-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Կասիլյասի հետ ու սկսել բանակցությունները:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշմամբ՝ Կասիլյասը մնացել է պահեստայինների նստարանին՝ հիմնական կազմում տեղը զիջելով Դիեգո Լոպեսին:
Ընթացիկ մրցաշրջանում Կասիլյասը մասնակցել է միայն «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը, բայց վնասվածքի պատճառով փոխարինվել 15-րդ րոպեին:










































