Վանաձորի Բազում թաղամասի տարեց բնակիչներն իրենց սոցիալական անապահով վիճակից են պատմում. մի մասի երեխաներն ու թոռները թողել հեռացել են երկրից, մի մասն էլ 25-30 հազար դրամ թոշակով մի ամբողջ ընտանիք է պահում:
Վթարային, քանդման ենթակա շենքերում են ապրում, գիշերային լուսավորություն չկա, թաղամասն էլ հակասանիտարական վիճակում է:







































