ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ քննադատել է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը «վախկոտ» է անվանել մասնագետին:
«Գվարդիոլան զոհաբերեց ինձ` հանուն Լիոնել Մեսսիի: Ես ավելի շատ գոլեր կխփեի: Պեպն ասում էր ինձ, որ հիանալի ֆուտբոլիստ եմ և նստեցնում պահեստայինների նստարանին:
Գվարդիոլան հիանալի մասնագետ է, բայց տղամարդ չէ, այլ վախկոտ անձնավորություն»,- ասել է Իբրահիմովիչը:







































