«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Ալմերիա»-ի դեմ հանդիպմանը, Պրիմերայում խփած գոլերի քանակով հավասարվել է կատալոնական ակումբի լավագույն ռմբարկուին՝լեգենդար ֆուտբոլիստ Սեզար Ռոդրիգեսին։ Նշված ֆուտբոլիստները խփել են 223-ական գնդակ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Մեսսին ընդգրկվել է Լա Լիգայի լավագույն ռմբարկուների հնգյակում՝ «Աթլետիկո»-ի նախկին հարձակվող Տելմո Սարայից հետ մնալով 28 գնդակով։
Մեսսին Իսպանիայի առաջնության արտագնա խաղերում խփած գոլերի ռեկորդ է սահմանել՝ առաջ անցնելով Ուգո Սանչեսից։ Արգենտինացու ցուցանիշը 100 գոլ է։






































