Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել թե´ Բրազիլիայի, թե´ Իսպանիայի հավաքականների կազմում խաղալու հրավերը:
Չնայած նրան, որ 24-ամյա հարձակվողը երկու ընկերական խաղ է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում, նա դեռ իրավունք ունի խաղալ Իսպանիայի հավաքականում, քանի որ այդ երկրի քաղաքացի է, իսկ ՖԻՖԱ-ն հաշվի չի առնում ընկերական խաղերը:
«Ոչ ոք կապ չի հաստատել ինձ հետ, բայց ով որ առաջինը դիմի, մերժում չի ստանա: Ինչպե՞ս ես կարող եմ «ոչ» ասել ազգային թիմի մարզչին:
Իսպանիայի հավաքականում են խաղում Վիլյայի, Սոլդադոյի ու Նեգրեդոյի պես հարձակվողներ, ովքեր լավագույններից են: Շատ դժվար կլինի հրավեր ստանալ»,- ասել է Կոստան La Sexta հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:












































