Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերի ծառայություններով:
Ըստ The Daily Star Sunday-ի` լոնդոնյան ակումբն արդեն իսկ 18.5 մլն ֆունտ գումար է առաջարկել խաղացողի տրանսֆերի համար, որը մերժվել է:
Այնուամենայնիվ, Արսեն Վենգերը փորձելու է ևս մեկ անգամ դիմել գերմանական ակումբին:
Ըստ կանխավարկածի` «Արսենալ»-ը պատրաստվում է առաջարկել 20 մլն ֆունտ: Ակումբը Բենդերին դիտարկում է Արտետային փոխարինողի դերում:



































