Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում կայացան երկու հանդիպումներ:
«Լիվերպուլ»-ը արտագնա խաղում ուժերն էր չափում «Սանդերլենդ»-ի հետ: Այս խաղում ԱՊԼ-ում իր վերադարձն էր նշում Լուիս Սուարեսը: Հենց նա ու Դանիել Սթարիջը կարողացան ապահովել թիմի հաղթանակը, որը թույլ տվեց նրանց բարձրանալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:
Մեկ այլ խաղում «Նորվիչ»-ը արտագնա հաղթանակ տարավ «Սթոք Սիթի»-ի նկատմամբ` խփելով միայն մեկ գոլ:
«Սանդերլենդ» – «Լիվերպուլ»` 1:3
0:1 Սթարիջ (28′), 0:2 Սուարես (36′), 1:2 Ջակերինի (52′), 1:3 Սուարես (89′)
«Սթոք Սիթի» – «Նորվիչ»` 0:1
0:1 Հոուսոն (34’)





































