Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը, մասնակցելով «Ատլետիկո»-ի դեմ դերբիին, հերթական նվաճումն է ունեցել:
27-ամյա պաշտպանը իր 300-րդ հանդիպումն է անցկացրել իսպանիայի առաջնության շրջանակներում:
Այդ 300 հանդիպումներից 39-ում Ռամոսը մասնակցել է «Սևիլիա»-ի կազմում, ինչից հետո տեղափոխվել է «Ռեալ», որտեղ էլ անցկացրել է մնացած 261 հանդիպումները:
Հարկ է նշել, որ իսպանական ֆուտբոլի ամենաարդյունավետ պաշտպաններից մեկի հաշվին արդեն կա 34 խփած գոլ:









































