Պերուում առաջիկա օրերին աճուրդի կդրվեն նախկին բարձրաստիճան պաշտոնյային պատկանող մոտ 8 կգ կշռով թանկարժեք իրերը: Հիմնականում դրանք ոսկյա շղթաներ և խաչեր են, ինչպես նաև մի քանի Rolex ապրանքանիշի ժամացույցներ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ապացուցված է, որ թանկարժեք իրերը Վլադիմիրո Մոնտեսինոսը ստացել է որպես կաշառք, երբ վերջինս զբաղեցնում էր Պերուի նախագահ Ալբերտո Ֆուհիմորիի գլխավոր խորհրդականի պաշտոնը և փաստացի ղեկավարում էր Պետական անվտանգության ծառայությունը:
«Կաշառքի ծավալի մասին վկայում է առգրավված ոսկյա իրերի մեծ կշիռը»,- ասել է կոռուպիցայի դեմ պայքարի գծով դատախազ Խուլիո Արբիսուն: Նա հստակեցրել է, որ թանկարժեք իրերը 13 տարի պահվել են Ազգային բանկի նկուղում՝ որպես կաշառքի իրեղեն ապացույց, սակայն վերջերս դրանք իրացնելու որոշում է կայացվել:

















































