Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել ազգային առաջնության 7-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ»-ի դեմ հանդիպման արդյունքից:
Արգենտինացի մասնագետի սաները 3 մրավոր են վաստակել` Դիեգո Կոստայի խփած գոլի շնորհիվ:
«Իմ սաները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները: Շնորհավորում եմ նրանց: Դիեգո Կոստան դեռ պետք է առաջնթաց ունենա, քանի որ կատարյալ ֆուտբոլիստներ չեն լինում:
Մեր հաղթանակից հետո, միևնույնն է, ոչինչ չի փոխվել: «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն գերազանցում են «Ատլետիկո»-ին»,- ասել է Սիմեոնեն:









































