Ավստրիայում այսօր կանցկացվեն Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններ, որի արդյունքում հաղթող կուսակցությունները կկազմեն իշխող կոալիցիա և կձևավորեն նոր կառավարություն:
6.4 մլն ավստրիացի ընտրողների ձայների համար պայքար են մղում ընդհանուր առմամբ ինը կուսակցություններ: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ 4%-ի շեմը հաղթահարելու իրական հնարավորություն ունի միայն յոթ քաղաքական միավորում՝ հայտնվելու համար 183 տեղ ունեցող խորհրդարանի ստորին պալատում: Այս մասին հաղորդում է ITAR-Tass-ը:
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ֆավորիտը եղել է Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը հաղթել էր նաև 2008թ.-ի ընտրություններում: Կուսակցության առաջնորդ, դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը կրկին ունի բոլոր հնարավորությունները՝ զբաղեցնելու կառավարության ղեկավարի պաշտոնը:








































