Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Թուլուզ»-ին: Բրազիլացի պաշտպան Մարկինյոսը խփեց փարիզյան ակումբի առաջին, իսկ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին՝ երկրորդ գոլը:
ՊՍԺ-ն իր ակտիվում գրանցած 18 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Մոնակո»-ն և «Մարսել»-ը բաժանում են 2-3-րդ տեղերը՝ վաստակելով 17-ական միավոր:
Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացել է նաև «Լորյեն»-«Մարսել» հանդիպումը, որն ավարտվել է «Մարսել»-ի` 2:0 հաշվով հաղթանակով: Գոլի հեղինակ են դարձել Մաթյե Վալբուենան և Անդրե Այուն:



































