«Դանդի Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գոլդը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում:
Daily Mail-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբի սկաուտները հետևում են 17-ամյա ֆուտբոլիստի խաղին` վստահ լինելով, որ երիտասարդը փայլուն հեռանկարներ ունի: Այդպես է մտածում նաև Գոլդի փորձառու ակումբակից Ջոն Ռանկինը:
«Ռայանը հիանալի ապագա կունենա: Երիտասարդն անհավանական տաղանդի տեր է: Զարմանալի չէ, որ այս տարիքում նրա անունը կապում են «արքայական ակումբ»-ի հետ: Գոլդն իսկապես արժանի է մեծ ուշադրության»,- նշել է Ռանկինը:








































