Sunday, 28 04 2024
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ

Ադրբեջանին մինչև ատամները զինելուն զուգահեռ՝ Մոսկվան սպառազինում է Թուրքիային

Երեկվա ընթացքում երկու անգամ՝ խորհրդարանում ունեցած ելույթի և երեկոյան Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ արդեն կնքվել են ռուսաստանյան արտադրության S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման պայմանագրերը: Ռուսական մամուլն, իհարկե, շտապել է տեղեկացնել, որ փաստաթուղթն առայժմ չի ստորագրվել, և գործարքի հավանական ժամկետ է նշել 2017-ի ավարտը:

Կիրակի օրը Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում կազմակերպված համաժողովի ընթացքում հայտարարել էր. «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, ապա դա Միացյալ Նահանգներում չի կարող մտահոգության տեղիք չտալ»:

Երեկ Թուրքիայի նախագահը հակադարձել է նաև այս հայտարարությանը: «Ինչո՞ւ են Ամերիկայում մտահոգվել S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման հեռանկարից: Չէ՞ որ ցանկացած պետություն պետք է հստակ քայլեր ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը։

Ըստ ամենայնի, չնայած սկզբունքային պայմանավորվածություններին՝ ռուս-թուրքական պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և Էրդողանը, սովորության համաձայն, շանտաժ է անում արևմտյան գործընկերներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ճգնաժամային հարաբերությունների ֆոնին: Սակայն Թուրքիայի նախագահի այժմյան ուղերձն ավելի խորքային իմաստ ունի և Վաշինգտոնին ու Բրյուսելին հասկացնում է, որ ի դեմս ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի՝ Թուրքիան ունի զարգացման այլընտրանք:

Փաստն այն է, որ Ռուսաստանը, Ադրբեջանից հետո, պատրաստվում է սպառազինել Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված մեր մյուս հարևանին՝ Թուրքիային։ Մեր վայ-հայրենասերները, հավանաբար, հիմա էլ կպնդեն, թե լավ է, որ Ռուսաստանն է Թուրքիային S-400 վաճառում. եթե մեր դաշնակիցը դա չաներ՝ Թուրքիան այն կգներ դավադիր Արևմուտքից: Վազգեն Սարգսյանը նմանների հանար է ասել՝ էս խելքին ենք, որ էս խելքին ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում