Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հավաստիացրել է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ խաղում:
«Կարծում եմ՝ Բեյլը պատրաստ է խաղալ «Ատլետիկո»-ի դեմ, քանի որ նա այլև առողջական խնդիրներ չունի:
Մեզ բարդ դիմակայություն է սպասվում, քանի որ նրանք կարողացել են հաղթանակ տանել առաջնության բոլոր 6 հանդիպումներում, և հավասար միավորներ ունեն «Բարսելոնա»-ի հետ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Հավելենք, որ «Ռեալ»-ը մեկ հաղթանակ պակաս է տարել՝ ոչ-ոքի խաղալով «Վիլայռեալ»-ի դեմ:








































