Արգենիտնայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան կարծում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կդառնա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողը: Այդ մասին հաղորդում է իսպանական մամուլը:
«Լեո, դու կդառնաս լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Իսկ այժմ պարզապես վայելիր ֆուտբոլը և երջանիկ եղիր քո ընտանիքի հետ»,- նշել է Մարադոնան՝ դիմելով իր հայրենակցին:
Հարկ է նշել, որ Մեսսիին համեմատում են ոչ միայն «Ռեալ»-ի առաջտատար Քրիշտիանու Ռոնալդուի, այլև՝ Մարադոնայի հետ:







































